ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։
Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։ Նախատեսվում են առանձին զրույցներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև։
--00—ԼՄ