ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Էյֆելյան աշտարակը այցելուների համար նախատեսվում է բացել հուլիսի 16-ին: Այս մասին հուլիսի 15-ին հիշեցրել են Փարիզի տեսարժան վայրի պաշտոնական կայքում: Բացման ամսաթիվը հաստատում է նաև Le Figaro- ն:
«Մենք պատրաստվում ենք արթնացնել «տարեց տիկնոջը», որը 250 օր քնել է հարկադիր կարանտինի պատճառով», - մեկնաբանել է աշտարակի օպերատոր ընկերության ղեկավար Ժան-Ֆրանսուա Մարտինը:
Նա նշել է, որ մինչև հաջորդ երեքշաբթի աշտարակ այցելել կարող են բոլոր ցանկացողները, սակայն չորեքշաբթի օրվանից արդեն սահմանափակումներ կգործեն:
««Հուլիսի 21-ից մուտքն արգելվելու է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիներին», - ասել է Մարտինը։
Նրա խոսքով՝ այդպիսի սահմանափակումները շուտով կգործեն Ֆրանսիայի մյուս տեսարժան վայրերում։
--00—ՄՀ