ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի` Վրաստանում կայանալիք զորավարժություններին: Այս տեղեկությունը Sputnik.Armenia-ի հետ զրույցում հաստատել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Agile Spirit 2021 տասներորդ բազմազգ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս վարժանքներին ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն:
--00--ԱԹ