ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել։
«Այսօր ոչնչացման զորավարժարաններից մեկում խումբն իրականացնում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացում: Բնակավայրերի տարածքի մաքրման ընթացքում ականազերծող խմբի կողմից հայտնաբերված ավելի քան քառասուն պայթյունավտանգ օբյեկտ ոչնչացվել է: Ընդհանուր առմամբ` զորավարժարանում ոչնչացվել է ավելի քան 2 հազար 5 հարյուր պայթյունավտանգ առարկա», - հայտարարել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:
Յուրաքանչյուր օր մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ոչնչացնում է ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա մասնագիտացված զորավարժարաններում, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 22 135 հա տարածք, 6593 կմ ճանապարհ, 1906 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:
--00—ՄՀ