3-րդ զորամիավորման զորամասում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՊՆ

Օգոստոսի 15-ին 3-րդ զորամիավորման զորամասերում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր։

Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ պատարագ, կատարվել խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողը բաժանվել է զինվորներին` որպես լիության նշան։

--00—ՄՀ