ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հերթական ուժեղ պայթյունն է տեղի ունեցել: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի տարածքում: Բացի այդ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ նախնական տվյալներով Քաբուլում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային հարվածի հետևանքով:
Հիշեցնենք, որ այսօր Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ Քաբուլի օդանավակայանին հարող տարածքներից, որչ մի դեպքում չմոտենալ օդանավակայանի դարպասներից որևէ մեկին: