Մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր իշխանությունները զբաղված են «դրական ազդակների» որսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական, դիվանագիտական, վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Թուրքիան՛ ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ սակայն այնուամենայնիվ զորք է տեղակայում Իրանի սահմանին ։

Ռուսաստանը՛ իր հերթին դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։

Արևմուտքը՜ առայժմ նույնպես չի շտապում սակայն միանշանակ նախապատրաստվում է ։

Իսրայելը՛ «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների «խորությունը»։

Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։

Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական «դրական ազդակների" որսով և "խաղաղութան դարաշրջանի" բացումով։

ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս «կիլդիմը" պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։