ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Փաշինյանը քաղաքական «նոր պապա» է ման գալիս, ԱՄՆ նախկին վարչակազմը, որին աջակցում էին, պարտվել է, ԵՄ-ն համաշխարհային պրոցեսներում այլևս ազդեցություն չունի, անցավ Էրդողանին, դա էլ չեղավ, միակ հույսը Մոսկվան է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Փաշինյանը վերջին հույսով դիմում է Ռուսաստանի նախագահին, նա խնդրել է, որ վերականգնի իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական թնջուկի լուծման հարցում, քանի որ այլ աջակից չունի։ Հիմա քծնանքի մեծ դոզա է գնում Պուտինի հանդեպ։ Նրա բոլոր ճանապարհները տանում են դեպի Մոսկվա»,- ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ