ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռահմոնը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները զանգահարել են Ալիևին՝ քննարկելով չորս երկրների ղեկավարների հանդիպումը մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացման մի շարք արդիական հարցեր, հայտնել են Կրեմլում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
--00—ՍՊ