Շատ հետաքրքիր տեղեկություն են տարածում իրանական լուրջ տելեգրամ ալիքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ հետաքրքիր տեղեկություն են տարածում իրանական լուրջ տելեգրամ ալիքները։

Ուրեմն, հղում տալով Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի լրատվական ծառայությանը տարածում է տեղեկություն, որ Օմանի ծովածոցում ամերիկյան ռազմական նավը հարձակում է իրականացնել իրանական նավթ տեղափոխող նավի վրա և ամերիկացիները իրանցիների նավը գրավելուց հետո սկսել են տեղափոխել նավթը ուրիշ նավթ տեղափոխող նավի վրա։ Իրանական նավատորմի հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումները  իրականացրել են գործողություններ, որոնք կանխել են ամերիկացիների կողմից իրանական նավթի գողությունը։

Նաև հաղորդագրություն է տարածվում, որ ամերիկացիները հերքել են այդ միջադեպի հետ կապված իրենց մասնակցությունը։

Ուրիշ տեղեկություններով իրանական նավթի գողության մեջ իբր ներգրավված է Սաուդյան Արաբիան։

Մի խոսքով՝ ոնց որ արկածային ֆիլմի մի սցենար լինի։

Օմանի ծոցի ծովահենները»;

--00--ԿԿ