ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը, այս մասին թուրքական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալնը, գրում է EADaily-ն։
«Առաջնորդները կքննարկեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցերտ»,-ասել է Էրդողանի խոսնակը:
--00—ԼՄ