ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, իսկ 6 հոգի էլ՝ վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բուրսայի նահանգապետի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ գործարանում պայթյունն առաջացել է արտաքին ազդեցություն կրած քիմիական միացություններից։
--00—ՄՀ