ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, սիրելի ուսանողներ,
հաշվի առնելով Covid-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ բուհի միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ:
Տեղեկացնեմ որ ուսումնական հետագա պրոցեսի կազմակերպման ձևաչափի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի 29.10.2021 թվականին` ԵՊԲՀ պաշտոնական կայքի և ՖԲ-յան էջի միջոցով»:
--00--ԱԹ