ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Վրաստանում անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, ի պաշտպանություն Սաակաշվիլիի ակցիաներ է կազմակերպում նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:
Այսօր ցուցարարները հավաքվել են մետրոյի երկու կայարանների մոտ. մի խումբը շարժվում է դեպի Վրաստանի առողջապահության, երկրորդը՝ արդարադատության նախարարության շենք:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միշա», «Վրաստան», «Կեցցե Վրաստանը», նրանք սուլում ու աղմկում են: Շատերի ձեռքերում պետական դրոշներ են և «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ:
Գերատեսչությունների մոտ քաղաքական առաջնորդները նախատեսում են հայտնել ցուցարարների պահանջները: Երկրի խոշոր ընդդիմադիր կուսկացությունը փորձում է հասնել Սաակաշվիլիին մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն:
--00--ԱԹ