ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Նոյեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ շտապօգնությունը կարճ ժամանակում դեպքի վայրում է եղել։ Բժիշկներն ամեն ինչ արել են փրկելու համար նրա կյանքը, սակայն վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
--00—ԼՄ