ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառով վնասը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Informburo.kz պարբերականը վկայակոչելով երկրի գործարարների ազգային պալատին:
«Հունվարի 7 - ի՝ ժամը 21: 00 - ի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության տասը շրջաններում վնասվել է բիզնեսի 848 սուբյեկտ և 1021 օբյեկտ, այդ թվում` Ալմաթիում` 789 սուբյեկտ և 950 օբյեկտ», - նշված է հոդվածում:
Գործարարների ազգային պալատի տվյալներով` վնասի մոտավոր գումարը մոտ 87,2 միլիարդ տենգե է (մոտ 200 մլն դոլար), որից 85,8 միլիարդը Ալմաթիում:
--00--ԱՀ