ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը, դժվար է նրա հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարությունը արևելյան թևում ռազմական ներկայության հնարավոր ավելացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վաղուց չեմ դիտարկում նրա հայտարարությունները, կարծում եմ՝ նա արդեն կորցրել է իրականության հետ կապը»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստության են բերում իրենց ուժերը և ուղարկում են լրացուցիչ նավեր, կործանիչներ՝ տեղակայելու Արևելյան Եվրոպայում։ Իսկ պատճառաբանությունն այն է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական ուժն Ուկրաինայում և նրա շրջակայքում:
--00—ԼՄ