ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին Twitter-ում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ հավելելով, որ Ստոլտենբերգն ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանող չափաբաժինը։
Նշվում է, որ նրա մոտ հիվանդության թեթև ձևն է ու առաջիկա ժամանակներս Ստոլտենբերգը կշարունակի իր պարտականությունները հեռավար կատարել։
--00--ՀԶ