ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։
Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի վեր դրա անդամ երկրների տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ