ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Մի խումբ դատավորներ պատրաստակամություն են հայտնել հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ՝ հաջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
«Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Բախշիյանի որոշմամբ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գրավով ու խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն տալու միջոցով ազատ արձակվեց։
Դատավորների միությունը երեկ մտահոգություն է հայտնել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
--00—ԼՄ