ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
2022 թվականի փետրվարին Ռուսաստանից Էլեկտրաէներգիայի արտահանումը 4,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ եւ հասել 2,2 միլիարդ կիլովատ ժամի:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում է Վառելիքանեէրգետիկական համալիրի (ՎԷՀ) Կենտրոնական դիսպետչերական վարչության (ԿԴՎ) նյութերում:
Դրա հետ մեկտեղ երկու ամսում արտահանվել է 5,1 մլրդ կիլովատ ժամ, ինչը 11,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հունվար-փետրվարին: ՎԷՀ-ի ԿԴՎ-ի տվյալներով՝ փետրվար ամսին Ռուսաստանը ներմուծել է 0,2 մլրդ կիլովատ ժամ էլեկտրաԷներգիա։
--00—ՄՀ