ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե հիմա չես ուզում հեռանալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ»,- ասել է Զելենսկին:
--00--ՍԳ