ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դիվանագիտական ճանապարհով ավարտել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ես չեմ տեսնում նշաններ, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել։ Ընդհակառակը, եթե դուք լսեք նրա վերջին հայտարարությունները, դրանք ցույց են տալիս, որ նա շարժվում է ուղիղ հակառակ ճանապարհով», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ վարել բանակցություններ։
--00—ԼՄ