ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի հետ 2020 թ-ի նոյեմբերին և 2021 թ-ի հունվարին ստորագրած եռակողմ հայտարարությունների կետերի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը նաև քննարկվել են տարածաշրջանում և Ուկրաինայում առկա իրավիճակն ու հարցեր, որոնք ներկայացնում են երկկող հետաքրքրություն։
--00--ԿԿ