Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. Ջեյհուն Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

trend_ceyhun_bayramov_310322_1-e1648720440884-1024x553.jpg

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին ԶՀԳ համալսարանում կայացած «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է minval.az-ը։

«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե ​​համեմատենք ներկա և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական առաջընթաց ենք տեսնում»,- ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում Report-ը։

Միաժամանակ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ։.

--00--ՀԶ