ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։
Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, թյուրքալեզու պետությունների համագործակցության վերաբերյալ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա ընդլայնման առնչվող հարցեր։
--00—ԻԴ