ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 11, 24News
Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները, հայտնում է Известия պարբերականը։ Հեղեղվել են բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։
Գիշերը քաղաքում հնչել են տագնապի ազդանշանները։
Նախօրեին Սոչիին փոթորիկ էր հարվածել։ Հեղեղները սելավներ են առաջացրել, տասնյակ շենքեր հեղեղվել են։ Ջրհեղեղն առնվազն 2 մեքենա՝ 8 մարդկանցով, քշել-տարել է ծով։ Նրանցից 1 մարդ փրկվել է։ Մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
--00--ԶՀ