ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Վերջին օրերին Սոչիում սկսված արևադարձային տեղատարափը ողողել է քաղաքի կենտրոնում գտնվող մեկ տասնյակից ավելի փողոցներ։ Սոչիի ավերիչ հեղեղումների հետևանքները վերացնելու համար քաղաքային իշխանությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտարարել է, որ արտակարգ դրությունը մեծ ուժեր տեղակայելու և տուժածներին օգնելու գործիք է:
«Վերջին 3 օրերի տարերքը ավերածություններ է թողել քաղաքի բոլոր թաղամասերում։ Իրավիճակը շատ լուրջ է, ամենից շատ տուժել է Կենտրոնական թաղամասը, Սոչիի նորագույն պատմության մեջ հանգստավայրի այս հատվածում այս մասշտաբի իրավիճակ դեռ չէր եղել»,- հայտնել է քաղաքագլուխը։
--00—ԼՄ