ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում, սահմանային լարվածությամբ պայմանավորված, համայնքապետ Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է իրականացվում։
24News-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմի կրակոցները որեւէ վնաս չեն հասցրել Կապանի քաղաքացիական շինություններին, կրակոցները դիրքերի ուղղությամբ են։ Համայնքում դեռեւս բնակչության տարհանում չի իրականացվում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ