ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական, գրել է Armsport.am-ը։
-Վերջին տարին բաց թողեցիր ընտանեկան պատճառներով: Դադարից հետո քեզ ինչպե՞ս ես զգում:
-Հիմա ամեն ինչ լավ է: Ես երկար ժամանակ չէի մտածում ֆուտբոլի մասին: Մայրս հիվանդ է, ես մեկնեցի Նիդերլանդներ և մեկ տարի անցկացրեցի նրա հետ: Բարդ ժամանակներ ենք ապրել, բայց դրանք անցել են: «Այաքսի» ակադեմիայում ես աշխատում էի թիմերից մեկի հետ, և ինձ առաջարկեցին մարզչական դասընթացներ անցնել: Այդ ժամանակ ես հասկացա, որ կարոտում եմ ֆուտբոլն ու պատրաստ չեմ ավարտել կարիերաս: Ես ցանկանում եմ խաղալ:
-Հայաստանի հավաքական վերադարձը հիմա իրատեսակա՞ն է քեզ համար:
-Ես ամեն ինչ անում եմ դրա համար, կփորձեմ: Հայաստանի հավաքականի կազմում ելույթներս չեմ ավարտել: Երբ առաջին անգամ միացա «Փյունիկին», 2 ամիս անց իմացա, որ մայրս հիվանդ է քաղցկեղով: Այդ ժամանակ ես դադարեցի որևէ այլ բանի մասին մտածել: Հիմա նորից վերադարձել եմ ֆուտբոլի մասին մտքերին և կանեմ ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ հավաքականում և լինեմ լավ մարզավիճակում:
--00—ԶՀ