ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շերմանի (Կալիֆորնիա) և Ամերիկայի հայկական հարցերով ներկայացուցիչներ՝ կոնգրեսականներ Աննա Էշուի (Կալիֆորնիա) և Ջեքի Սփիերի (Կալիֆորնիա) հետ:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարար Դավիթ Բաբայանը կոնգրեսականների հետ զրուցել է տարածաշրջանային վերջին զարգացումների և Ադրբեջանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող օգնության կրճատման կարևորության մասին։
--00--ԱՀ