ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակի մասով:
«Այսօր հայերի հետ միասին սգում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին ու տարիներին զոհվածների հիշատակը։
Բազմաթիվ երիտասարդների կյանքի ընդհատումը մեծ կորուստ է և խորը վիշտ: Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ նման բան երբեք չի կրկնվի»,-նշվում է հայտարարությունում:
--00—ԼՄ