ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։
Եվրոպացի պաշտոնյան այս մասին տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ․
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-գրել է նա։
--00—ԶՀ