ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը պատրաստվում է դադարեցնել Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։ Այժմ նրանք պետք է նախապես էլեկտրոնային վիզա ստանան։
Ադրբեջանում՝ Իրանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին նախապես «ASAN վիզա» կամ վիզա ստանալ Թավրիզում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից։
--00—ՍՊ