Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

խխ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու զարգացումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-մոնղոլական համագործակցությունն ու առկա քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

 

--00—ԱՊ