Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ff

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն: Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը:

Թող Աստված ի կատար անի Ձեր ուխտը:

--00—ՍՊ