ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Արցախի թեմը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիների․
Արցախի թեմը հրավիրում է Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներին այս կիրակի՝ օգոստոսի 𝟏𝟑-ին ժամը 𝟏𝟎:𝟑𝟎-ին միանալ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեր հավատացյալ հայրենակիցներին և միասնաբար նշել Աստվածամոր Վերափոխման տոնը՝ մասնակցելով տոնական Սուրբ Պատարագին: Պատարագին մասնակից կլինի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այս դժվարին օրերին հանուն Արցախի հնչող աղոթքները միասնականություն և ուժ կսերմանեն բոլորիս սրտերում:
--00—ՍՊ