Սևանում խեղդվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_1

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն կիրակի օրը խեղդվել է Սևանում։ Այդ մասին հայտնում են 24News-ի աղբյուրները ուժային կառույցներում։

Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

--00—ՅՄ