Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

361580366_224652847197492_8982956412277147183_n.thumb_.jpg

Հուլիսի 22-ին, ժամը 17։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարներն  առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ափից մոտ 500 մ հեռացած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն դուրս են բերել ափ։

--00—ԶՀ