ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ 138 մարդ։
«Ղարաբաղի շրջանից ստացվող մտահոգիչ լուրերը պահանջում են, որ անհապաղ գործի անցնենք։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ճանապարհ հարթելով քննարկումների և խաղաղ կարգավորման համար՝ խուսափելու մարդկային կյանքերի հետագա կորուստներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
--00—ՅՄ