ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 5-ի գիշերային ժամերին Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողության վերաբերյալ: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է F-16 կործանիչների կիրառմամբ, սահմանից 40-50կմ խորության վրա՝ Թել Ռըֆաթի, Ջիզիրեի և Դերիքի շրջաններում:
Նշվում է նաև, որ նախապես բարձր ճշտությամբ որոշված թիրախների խոցման համար օգտագործվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Տեղեկացվում է 30 թիրախի՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների և պահեստների ոչնչացման մասին:
--00—ՅՄ