ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Թուրքիայի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին սկսել են զրահապատ մեքենաներ տեղափոխել Սիրիայի հյուսիս: Նշվում է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներից տեղափոխվող զրահամեքենաները Գազիանթեփի Իսլահիյե շրջանից շարժվում են դեպի Սիրիայի Իդլիբի նահանգ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Տեղեկացվում է, որ ռազմական շարասյունը Սիրիայի տարածք է մուտք գործելու Թուրքիայի հարավային հատվածքում գտնվող Հաթայ նահանգի Ջիլվեգյոզու սահմանայաին անցակետով, ապա գործարկվելու Իդլիբում գտնվող ռազմականաված շրջաններում:
Թուրքական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, լրացուցիչ ուժերի կուտակումը կապված է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների իրականացման հնարավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ