ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ավստրալիայի Սիդնեյ, Մելբուրն և Բրիսբեն քաղաքներում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են զանգվածային ցույցի՝ պահանջելով հրադադար Գազայի հատվածում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում է ABC հեռուստաընկերությունը, Մելբուռնում բողոքի ակցիային մասնակցել է WikiLeaks-ի ղեկավար և հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, ով 2019 թվականից գտնվում է Լոնդոնի բանտում։
Մելբուռնում Վիկտորիա նահանգի խորհրդարանի շենքի մոտ վեցերորդ կիրակին անընդմեջ ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն պաղեստինցիների։
--00—ՅՄ