Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է. Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

adrbejany-patrast-e-bryuselum--n276839-1

Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի տարածքում։ Այս մասին գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և, դրանով իսկ, Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք:

Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է նա։

--00—ՅՄ