ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից։ Այս մասին նա ասել է ասյօր՝ ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ միջոցառմանը, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Մենք առաջարկում ենք հեռացնել Սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ից»,-ասել է նա։
Իրանի նախագահի խոսքով, Իսրայելը խախտել է 400 հայտարարություն, բանաձև և միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկված միջոցներ։
--00—ՅՄ