ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Իսրայելի բանակը վերջին երկու ամսվա ընթացքում գրեթե 100 անգամ հարվածել է Գազայի հատվածում գտնվող դպրոցներին։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցին։
ՄԱԿ-ի գործակալությունները հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 15-ը փաստագրել են իսրայելական 95 հարձակումներ Գազայում դպրոցական շենքերի վրա: Այդ շենքերի մեծ մասը ծառայում էր որպես ապաստան տեղահանված պաղեստինցիների համար: 61 հարձակում է տեղի ունեցել շրջափակված հյուսիսային Գազայում, որտեղ միայն դեկտեմբերի 14-ին և 15-ին չորս դպրոց է հարձակման ենթարկվել:
--00—ՅՄ