ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է աշնանային համատեղ զորավարժություններին Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը։
«ՀԱՊԿ միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների որակյալ նախապատրաստումն ու հաջող իրականացումը, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում»,-ասել է նա։
--00—ՅՄ