Իսրայելի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հայտնել է Ռաֆահում գործողությունն ընդլայնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1137493

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին հայտնել է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունն ընդլայնելու պլանների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Կողմերը հանդիպել են մայիսի 20-ին Սալիվանի՝ Իսրայել կատարած այցի շրջանակներում։ Գալանտը տեղեկացրել է, որ Իսրայելն իր պարտքն է համարում ընդլայնել Ռաֆահում ցամաքային գործողությունը, քանի որ դա անհրաժեշտ է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պարտության մատնելու և Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու համար։

Գալանտը Սալիվանին հավաստիացրել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում, որպեսզի տարհանի Ռաֆահում մնացած քաղաքացիական անձանց։ Մայիսի 6-ից ի վեր, ըստ ՄԱԿ-ի գնահատումների, Ռաֆահից տեղահանվել է ավելի քան 800 000 մարդ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ