ՀՀ ԶՈՒ-ն ԱՄՆ կառավարման ներքո է դրվում, Պապիկյանը ու ԳՇ պետը հաշվետու են լինելու Պենտագոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Ադրբեջանը մեկ շաբաթում երեք ապատեղեկատվություն տարածեց, նրանք հարձակման համար քարոզչական ֆոն են պատրաստում, եթե, ինչպես իրենք են պնդում, հայկական կողմը ծանր զինատեսակներից կրակել է, ինչպե՞ս է ստացվել, որ իրենք մարդկային կորուստներ չեն ունեցել, ի՞նչ թիրախներ են վնասվել։ Մեկ այլ ապատեղեկատվություն էլ տարածվեց` Իրանից 500 մլն-ի զենք գնելն է։ Եթե շարունակվի նման ապատեղեկատվությունը, հավանաբար կդիմեն ռազմական գործողությունների։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ 

«Միջանցքի օպերացիան օրակարգում է, Թուրքիան ու Անգլիան են թիվ մեկ շահառուները Թուրանի ծրագիրն իրականացնելու համար։ Էրդողանը երկու լարի վրա է խաղում, եթե պետք լինի՝ Իսրայել կմտնի, պետք լինի՝ նավթով կօգնի։ Ռեգիոնը պայթում է, իսկ նա անհոգ կյանքով է ապրում, բթացնում են մեր զգայարանները, որ տանի մորթվելու», - նկատեց նա։ 

Խոսելով ՊՆ ներկայացուցչի մասին, ով պետք է աշխատի ՊՆ-ում, ռազմական փորձագետն ասաց․ «Նա գալիս է ՊՆ, որ ՀՀ ԶՈՒ-ն վերահսկի, Պապիկյանը ու ԳՇ պետը հաշվետու են լինելու նրան, ՊՆ-ն ԱՄՆ-ի բացարձակ կառավարման ներքո են դնում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ