ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը բարկացել է, երբ նրան հայտնել են «Հըզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանության մասին։
Պարզվել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հըզբոլլահի» առաջնորդին հարվածելու ծրագրերի մասին՝ գործողության մեկնարկից ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնում է ABC News-ը։
Ամերիկացի պաշտոնյաներին դուր չի եկել, որ Իսրայելը ժամանակ չի տվել ԱՄՆ-ին՝ պատրաստվելու Նասրալլայի սպանության հնարավոր հետևանքներին։
--00—ՅՄ